«Սեւիլիան» Դիեգո Կառլոսի համար «Մանչեսթեր Սիթիից» պահանջում է 75 միլիոն եվրո
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է ձեռք բերել իսպանական «Սեւիլիայի» պաշտպան Դիեգո Կառլոսին, հաղորդում է AS-ը։
«Սեւիլիան» 27-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար պահանջում է 75 միլիոն եվրո։
Դիեգո Կառլոսի ծառայություններով հետաքրքրված են նաեւ «Լիվերպուլը», «Բավարիան» ու «Բարսելոնան»։
Կառլոսը «Սեւիլիա» է տեղափոխվել 2019թ․ ամռանը ֆրանսիական «Նանտից» 15 միլիոն եվրոյով։
Իսպանիայի ավարտված առաջնությունում նա մասնակցել է 35 հանդիպման, խփել 2 գոլ, մեկ անգամ գրավել սեփական դարպասը։
Կառլոսի պայմանագիրը «Սեւիլիայի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։