Հայուհի Ռոզա Կոնոյանն ամուսնացել է "Корни" խմբի երգիչ Ալեքսեյ Կաբանովի հետ (լուսանկարներ)
Այսօր կոտրվեցին հազարավոր աղջիկների սրտեր, ովքեր երկրպագում էին "Корни" խմբի երգիչ Ալեքսեյ Կաբանովին: Նա ամուսնացավ իր սիրելի Ռոզայի հետ: Նշենք, որ հարսացուն հայուհի Ռոզա Կոնոյանն է: Հարսնացուն եղել է շքեզ զգեստով, իսկ փեսան էլեգանտ սև կոստյումով:
«Ալյոշան իմ առաջին թոռնիկն է և ամենասիրելին: Ես նրան երջանկություն եմ ցանկանում: Իմ թոռնիկի հարսնացուն պարզապես հրաշք է: Մեր ընտանիքում այժմ հայուհի կա»,- ասել է Ալյոշայի տատիկ` Դանիելա Յակովլևան:
Զույգերը ծանոթացել են համացանցում: Ռոզան եղել է այն 50 հազար բաժանորդներից մեկը: Ռոզան նրան գրավել է իր հաճելի և նուրբ արտաքինով: Զույգին երեկոյան կշնորհավորեն հարազատները, բարեկամներն ու ընկերները: Մեղրամիսը նրանք որոշել են անցկացնել Թուրքիայում: