Ռոնալդուի ֆանատները ծովում շրջապատել են նրա զբոսանավը եւ երգել
Իտալիայի չեմպիոնի կոչումը նվաճելուց հետո Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կարճատեւ արձակուրդն ընտանիքի հետ անցկացնում է զբոսանավի վրա։
Կարանտինի պատճառով «Յուվենտուսի» չեմպիոնությունը նշելու հնարավորությունից զրկված ֆանատները ափամերձ ջրերում շրջապատել են զբոսանավը եւ երգել։
Հիշեցնենք, որ Ռոնալդուն «Յուվենտուսի» կազմում երկրորդ տարին անընդմեջ հռչակվեց Իտալիայի չեմպիոն: