Եվրահանձնաժողովը պայմանագիր է կնքել Gilead-ի հետ ռեմդեսիվիրի մատակարարման վերաբերյալ
Եվրահանձնաժողովը պայմանագիր է կնքել Gilead-ի հետ կորոնավիրուսի բուժման համար նախատեսված ռեմդեսիվիր դեղամիջոցի մատակարարման վերաբերյալ, հայտնում է Reuters-ը:
Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Դանա Սպինանտն ասել է, որ պայմանագրի արժեքը 63 միլիոն եվրո է, օգոստոսից բուժում կստանա COVID-19-ի ծանր ախտանիշներով 30 000 հիվանդ: «Հանձնաժողովը պատրաստվում է նաեւ համատեղ գնումներ կատարել այս դեղամիջոցի հետագա մատակարարման համար, որոնք կծածկեն լրացուցիչ կարիքները հոկտեմբերից»,- ասել է նա: