Հուլիսի 30-ի գիշերը և օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպ
Հուլիսի 30-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի առանձին վայրերում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ օդերեւութաբանները կանխատեսում են հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ մինչեւ 20-25 մ/վ: Տեղ-տեղ կարկուտ կտեղա։
«Հայպետհիդրոմետից» տեղեկացնում են, որ Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ: Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է +21+23, վաղը ցերեկը՝ +34+36։
Օդի ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +17+19, ցերեկը՝ +29+31,
Սևանա լճի ավազանում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Լոռիում գիշերը՝ +15+20, ցերեկը՝ +21+26,
Տավուշում գիշերը +19+23, ցերեկը՝ +27+31,
Արագածոտնի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +17+21, ցերեկը՝ +30+34,
Արարատում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +33+36,
Արմավիրում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +33+36,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +22+27,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +21+24, ցերեկը՝ +33+36,
Սյունիքի հովիտներում գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+34,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+26,
Արցախում գիշերը՝ +12+17, ցերեկը՝ +22+26 (հովիտներում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +30+34):