Խոշոր ավտովթար Երևանում. բախվել են Opel Zafira-ն ու 06-ը վերջինս էլ մխրճվել է էլեկտրասյան մեջ, բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համար, ժամանել է Երևանի ՃՈ պետը (Լուսանկարներ)
Այսօր՝ հուլիսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։00-ի սահմաններում Աշտարակի խճուղում՝ Կարմիր խաչի հարևանությամբ, բախվել են Opel Zafira և ВАЗ 2106 մակնիշի ավտոմեքենաները, այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 06-ի վարորդը, ում ավտոմեքենայից դուրս են բերել քաղաքացիները, ծայրահեղ ծանր ախտորոշմամբ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փ
րկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։ Դեպքի վայր են ժամանել նաև Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Վահան Էվինյանի գլխավորությամբ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Opel Zafira-ն բախվել է 06-ին, վերջինիս վարորդն էլ, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, մխրճվել է էլեկտրասյան մեջ։
Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արմեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքի, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Անդրանիկ Իսախանյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Իսախանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնությունը։ *** Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխված վիրավորը, գիտակցության չգալով, մահացավ։