Հայաստանից ՌԴ է տեղափոխվել 3186 քաղաքացի. ՀՀ-ում ՌԴ դեսպանություն
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Երեւան-Նովոսիբիրսկ-Երեւան չվերթի մասին տեղեկություն ստանալուց հետո դեսպանությունը դիտարկել է այդ չվերթը ռուսաստանցիներին հայրենիք տեղափոխելու նպատակով:
«Ստացվել են անհրաժեշտ համաձայնությունները ՌԴ տեղական մարմիններից, նախարարություններից, գերատեսչություններից, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանը կից օպերատիվ շտաբից: Արդյունքում՝ ուրախ ենք հայտնել, որ հուլիսի 29-ի ավիաչվերթով տուն է վերադարձել եւս 128 ռուսաստանցի: Ընդհանուր առմամբ՝ համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից տեղափոխվել է 3186 մարդ»։
ՀՀ ՌԴ դեսպանությունը տեղեկացնում է նաեւ, որ այդ ուղղությամբ աշխատանքները շարունակվում են: