Էրդողանը Պուտինից խնդրել է օգտագործել Հայաստանի հետ կապերը՝ լարվածության թուլացման համար. Էրդողանի խոսնակ
Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական CNNturk–ի եթերում խոսել է նաև Հայաստան–Ադրբեջան խնդիրների մասին։
Իբրահիմ Քալընը շեշտել է, թե Էրդողանը Պուտինի հետ զրույցում նշել է, թեՀայաստանը «զավթող» կողմ է հակամարտության մեջ։
«Պուտինի հետ զրույցում Էրդողանը Պուտինինց խնդրել է օգտագործել Հայաստանի հետ կապերը հայ–ադրբեջանական սահմանային լարվածությունը թուլացնելու համար։
Այո, Թուրքիան Ադրբեջանի կողքը կլինի մինչեւ վերջ, որտեղից էլ որ վտանգը գա, սակայն դա չի նշանակում փակել դիվանագիտական ճանապարհները»,–ասել է Թուրքիայի նախագահի մամուլի խոսնակը։