Ազարն ու Մարսելոն վերականգնվել են եւ կխաղան «Մանչեսթեր Սիթիի» դեմ
Մադրիդի «Ռեալի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը եւ բրազիլացի պաշտպան Մարսելոն վերականգնվել են վնասվածքներից հետո։
Երկուսն էլ վերսկսել են մարզումները ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմի ընդհանուր խմբում, հաղորդում է AS-ը։
Մարսելոն Իսպանիայի առաջնության վերջնամասը բաց էր թողել մկանային վնասվածքի պատճառով, Ազարն ուներ ոտնաթաթի վնասվածք»
Նրանք պատրաստ կլինեն անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դեմ Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի արտագնա խաղին, որը տեղի կունենա օգոստոսի 7-ին։