ԶԼՄ․ սերբ մոդել Սորայա Վուչելիչը հանդիպում է Քսենիա Բորոդինայի ամուսնու՝ Կուրբան Օմարովի հետ
Համացանցում տեղեկություն է հայտնվել այն մասին, որ հաղորդավարուհի Քսենյա Բորոդինայի ամուսինը՝ Կուրբան Օմարովը, պատրաստվում է ամուսնալուծվել իր աստղային կնոջից։ Գործարարը, լրատվամիջոցների փոխանցմամբ, սիրավեպ է սկսել սերբ մոդել Սորայա Վուչելիչի հետ, որն ավելի վաղ հարաբերություններ էր ունեցել հայտնի ֆուտբոլիստ Նեյմարի հետ:
Ըստ որոշ տվյալների՝ Կուրբանն ու Սորայան ծանոթացել են համացանցում եւ Կուրբանը հաճոյախոսություններ ուղղելով նրան, պատմել է, թե ինչ զիլ բիզնեսմեն է, բլոգեր եւ գրող:
«Ես սպասում եմ, թե երբ նա այնուամենայնիվ կորոշի ամուսնալուծության հարցը, որը ձգձգվում է երեխայի պատճառով։ Կուրբանն արդեն գնել է մատանի եւ ամուսնության առաջարկություն է արեց»,- իր հարցազրույցում ասել է Վուչելիչը։
Ընդ որում, Քսենիա Բորոդինան ամուսնու դավաճանության մասին լուրերը չի մեկնաբանում: Ինչպես գրում են ԶԼՄ-ները, Վուչելիչը մամուլին ոչ մի ապացույց չի ներկայացրել Օմարի հետ սիրավեպի մասին՝ ոչ լուսանկար, ոչ նամակագրություն: