Black Star-ը լքած Տիմատին նոր ընկերություն է գրանցել
Black Star-ից հեռանալուց կարճ ժամանակ առաջ դրա հիմնադիր Տիմատին «Ракета» անվամբ նոր ընկերություն է ստեղծել։ Այս մասին հայտնել է Dni.ru կայքը։
Հեղինակավոր նախագծից հեռանալու մասին պաշտոնապես հայտարարելուց 5 օր առաջ երաժիշտը նոր ընկերություն է գրանցել, որը ստացել է «Ракета» խոսուն անվանումը։ Տիմուր Յունուսովը չի պատրաստվում փոխել իր աշխատանքի հիմնական ուղղությունը, նա պարզապես ինքնուրույն արտիստ է դառնում։