Թուրքիան կդադարեցնի Արևելյան Միջերկրականի վիճելի ջրերում նավթի և գազի հետախուզման հետազոտությունները
Թուրքիան կդադարեցնի Արեւելյան Միջերկրականի վիճելի ջրերում նավթի եւ գազի հետախուզման հետազոտությունները, որոնք կտրուկ մեծացրել են լարվածությունը հարեւան Հունաստանի հետ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր օգնականներին հրամայել է «կառուցողական լինել եւ հետազոտությունները որոշ ժամանակով դադարեցնել», CNN Turk-ի եթերում հայտարարել է նախագահի մամուլի քարտուղար Իբրահին Քալընը:
Թուրքիան անցած շաբաթ հայտարարել էր Oruc Reis հետազոտական նավը եւ երկու օժանդակ նավեր ուղարկելու մասին հունական Հռոդոս, Կարպատոս եւ Կաստելորիզո կղզիներից հարավ գործողությունների անցկացման համար: Սա զայրացրել էր Հունաստանին եւ հարուցել ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու եվրոպական մյուս երկրների քննադատությունը:
«Յուրաքանչյուրը պետք է շարունակի աշխատել իր մայրցամաքային շելֆերում եւ վիճելի շրջաններում համատեղ աշխատանք կատարի»,- ասել է Քալընը: Նա նշել է նաեւ, որ Հունաստանի հետ երկկողմ հարցերը պետք է լուծվեն երկխոսության, այլ ոչ թե Թուրքիայի նկատմամբ սպառնալիքների ճանապարհով, որը հավակնում է Եվրամիության անդամակցությանը:
Աթենքում Հունաստանի կառավարության ներկայացուցիչ Ստելիոս Պետսասը ողջունել է Թուրքիային որոշումը: Նա վերջին հետազոտական առաքելությունը բնորոշել է «անօրինական», նշել է, թե հույս ունի, որն 2 երկրները կկարողանան անցկացնել առարկայական բանակցություններ, փոխանցում է AP-ն:
«Սա դրական իրադարձություն է,- ասել է Պետսասը: - Մենք ցանկանում ենք Թուրքիայի հետ ունենալ կապի բաց խողովակներ եւ խնդրի՝ ծովային գոտիների սահմանազատման քննարկում, որը 2 կողմին հետապնդում է երկար տասնամյակներ շարունակ»: