«Չելսին» բանակցում է Օբլակի հետ, «Աթլետիկոն» պահանջում է 110 միլիոն եվրո
Լոնդոնի «Չելսին» բանակցում է Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակի տրանսֆերի հարցով։ Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն կապ են հաստատել 27-ամյա ֆուտբոլիստի գործակալների հետ, հաղորդում է Goal.com-ը։ «Չելսին» ցանկանում է վաճառել իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագային, որի խաղից դժգոհ են անգլիացի Ֆրենկ Լեմպարդի գլխավորած թիմում։
Մադրիդի «Աթլետիկոն» Յան Օբլակին կվաճառի միայն 110 միլիոն եվրոյի առաջարկի դեպքում։ Այդքան է տրանսֆերային գինն ամրագրված ֆուտբոլիստի պայմանագրում։
Իսպանիայի ավարտված մրցաշրջանում Օբլակը մասնակցել է 38 հանդիպման, բաց թողել 27 գոլ։ Նրա պայմանագիրն «Աթլետիկոյի» հետ նախատեսված է մինչեւ 2023թ․ հունիս։
«Չելսին» ու «Աթլետիկոն» հաջորդ մրցաշրջանում հանդես են գալու Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարում։