Հարավային կովկասը, Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող հարցերը առաջնային չեն դիտարկվում ԱՄՆ-ի համար. Ջեյմս Ուորլիք
Աշխարհում կան շատ մեծ խնդիրներ, որոնց առնչվում է ԱՄՆ ներկայիս վարչակազմը եւ կարծում եմ՝ Հարավային կովկասը, Հայաստանին ու Ադրբեջանին առնչվող հարցերը առաջնային չեն դիտարկվում: Այս մասին «Ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի Խմբի ամերիկացի նախկին համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
«Հուսով եմ, որ երբ հակամարտությունը սրվում է, երբ գրանցվում են զոհեր, վարչակազմը լուրջ է վերաբերվում դրան: ԱՄՆ-ն շահագրգռված է խաղաղության մեջ: ԱՄՆ-ն հետաքրքրված է կայունությամբ: Մենք չենք ցանկանում տարածաշրջնում քաոս տեսնել բազմաթիվ պատճառներից ելնելով: Ռուսաստանը եւս չի ցանկանում քաոս տեսնել իր հարավային սահմանների մոտ: Կա կարծիք, որ ռուսները շահագրգռված չեն կարգավորման հարցում, բայց փաստը այն է, որ ռուսներն իրենք շատ խնդիրներ ունեն եւ չեն ցանկանում, որ իրենց սահմաններին անկայունություն լինի: Սա այն լորտն է, որտեղ ԱՄՆ-ը, ՌԴ-ն ու Ֆրանսիան սերտ համագործակցում են»,-ասել է նա: