«Ռեալի» հարձակվողը վարակվել է կորոնավիրուսով
Մադրիդի «Ռեալի» հարձակվող Մարիանո Դիասի մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս, տեղեկացնում է Արքայական ակումբի մամուլի ծառայությունը:
«Հուլիսի 27-ին «Ռեալի» ամբողջ անձնակազմը կորոնավիրուսի թեստ է հանձնել: Բոլորի պատասխանը եղել է բացասական, բացի Մարիանո Դիասից:
Ֆուտբոլիստը չունի որևէ ախտանիշ, իրեն հիանալի է զգում և այժմ ինքնամեկուսացած է»,- ասված է «Ռեալի» հայտարարության մեջ:
Ամենայն հավանականությամբ, Մարիանո Դիասը բաց կթողնի Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթիի» հետ պատասխան հանդիպումը, որը տեղի կունենա օգոստոսի 8-ին: