«Աշնանը մայրցամաքի հանդեպ կարող է ծառանալ կորոնավիրուսի երկրորդ ալիքի խնդիրը». Ջոնսոն
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը նշել է կորոնավիրուսի համաճարակի երկրորդ ալիքի նշանները Եվրոպայի երկրներում: Այս կարծիքը նա հայտնել է Sky News հեռուստաալիքի եթերում:
«Եկեք բացարձակ ազնիվ լինենք այն բանի առիթով, ինչ տեղի է ունենում Եվրոպայում՝ մեր որոշ եվրոպացի բարեկամների մոտ: Ես վախենում եմ, որ որոշ վայրերում մենք սկսում ենք տեսնել համավարակի երկրորդ ալիքի նշանները»,- ասել է կառավարության ղեկավարը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն ավելի վաղ The Daily Telegraph թերթում հրապարակված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպայի երկրները պետք է նախապատրաստվեն կորոնավիրուսային վարակի երկրորդ ալիքին՝ առանձնահատուկ ուշադրություն նվիրելով առողջապահության համակարգերի ամրապանդմանն ու բժշկական հիմանարկությունների, առաջնային բժշկասանիտարական օգնության եւ ինտենսիվ թերապիայի բաժանմունքների ներուժի ավելացմանը:
Նրա խոսքով՝ աշնանը մայր ցամաքի հանդեպ կարող է ծառանալ կորոնավիրուսի երկրորդ ալիքի խնդիրը, ալիք, որը կարող է ուղեկցվել գրիպով եւ կարմրուկով հիվանդացության սեզոնային բռնկումներով, հաղորդել է ՏԱՍՍ-ը: