ԱՄՆ-ում հարձակվել են հայուհու և նրա հնգամյա որդու վրա
Ֆիլադելֆիայում (ԱՄՆ) երկու թուրքերեն խոսող տղամարդիկ հարձակվել են 34-ամյա հայուհու եւ նրա 5-ամյա որդու վրա: Այս մասին հայտնում է Zartonk Media-ն:
Ըստ տեղեկությունների՝ կինը եղել է մեքենայի ղեկին: Երբ մեքենան կանգնել է լուսակրի մոտ, մի տղամարդ մոտեցել է նրան եւ սկսել պոկել հայկական խորհրդանիշները, դրոշները, այդ ընթացքում մյուսը խփել է վարորդի կողմից պատուհանի ապակուն՝ սպառնալով կնոջը եւ մյուս տղամարդուն բղավելով, որ նա «մտապահի այս մեքենան»:
Կինն ու երեխան, բարեբախտաբար, կարողացել են հեռանալ իրադարձության վայրից: