24 ժամ ջուր չի լինելու նաև Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 28-ին ժամը 10.00-ից մինչեւ հուլիսի 29-ը ժամը 10.00-ն կդադարեցվի Երեւանի Նորք-Մարաշ վարչական շրջանի` ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության եւ կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: