Շուտով պարզվելու է, որ Ստեփան Մաչյանը քույրս է. Զարուհի Բաթոյան
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն իր էջում մեկնաբանել է տեղեկությունները, որ նախարարության ղեկը տվել է քրոջ ամուսնուն:
«Շուտով պարզվելու է, որ Ստեփան Մաչյանը քույրս է: Լավ, ի՞նչ աստիճանի ապաշնորհ լինես, որ գրածդ սուտը բանի նման չլինի»,-գրել է նա:
Նշենք, որ այդ մասին լուր էր հրապարակել «Իրատես» թերթը: