Զարուհի Բաթոյանը նախարարության ղեկը տվել է քրոջ ամուսնուն. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է.
«Ասում են, թե աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «ղեկը» նախարար Զարուհի Բաթոյանի մերձավոր Ստեփան Մաչյանի ձեռքին է: Նա Բաթոյանի քրոջ ամուսինն է և նախարարության գրեթե բոլոր պաշտոնների պատասխանատուն. համ խորհրդական է, համ օգնական, համ աշխատակազմի ղեկավար, համ բաժնի պետ, այլ խոսքով` գերատեսչությունը նրա ենթակայության տակ է:
Բոլոր կարևոր որոշումները, կադրային հարցերը հիմնականում նա է որոշում: Բաթոյանը Մաչյանին լայն լիազորություններ է տվել իր փոխարեն որոշելու շատ հարցեր, իսկ վերջինս ինչ խելքին փչում է, անում է:
Ի դեպ, ասում են, անգամ նախարարի ծառայողական մեքենան էլ երբեմն նա է վարում: Ստացվում է՝ միայն նախարարի պաշտոնի պատասխանատուի անունն է դեռ Զարուհի Բաթոյան մնում, գործառույթներն ամբողջությամբ կատարում է փեսա Մաչյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: