Ստամբուլում հայ երիտասարդի դեմ ադրբեջանցիների հարձակման փաստով Կարո Փայլանը խոսել է Ստամբուլի նահանգապետի հետ
Կարո Փայլանը Ստամբուլի Քումքափը թաղամասում հայ երիտասարդի դեմ ադրբեջանցիների հարձակման հետ կապված հեռախոսազրույց է ունեցել Ստամբուլի նահանգապետի հետ։
Կարո Փայլանը Twitter–ի իր էջում գրել է, որ պետք է շտապ քայլեր իրականացվեն հայաստանցիների դեմ հարձակումները կանխելու համար։ «Պետք է գտնել այդ հարձակումների հետեւում կանգնած ուժերին»,–գրել է Կարո Փայլանը։
Նշենք, որ Ստամբուլի հայկական «Ակոս»–ի հետ զրույցում հայաստանցի մի կին պատմել էր, որ Քումքափը թաղամասում տաքսի նստելու ժամանակ ադրբեջանցիները մոտեցել եւ իրենցից Ղարաբաղի հետ կապված հարցեր են տվել։ Նա շեշտել է, թե չնայած իրենք ասել են, որ քաղաքականությամբ չեն հետաքրքրվում, ադրբեջանցիները հարձակվել են իր տղայի վրա։