«Ալաշկերտը» խզել է պայմանագրերը 4 ֆուտբոլիստի հետ
«Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը Հենրի Ավագյանի, Ալեքսանդր Միլկովիչի, Հայկ Իշխանյանի և Նիկիտա Բարանովի հետ:
Երեւանյան ակումբը երկարաձգել է պայմանագրերը Օգնյեն Չանչարևիչի, Տիագո Կոելյոյի և ավարտված առաջնության լավագույն ասիստենտ Տիագո Գալվաոյի հետ:
Եղիշե Մելիքյանի գլխավորած թիմը հուլիսի 28-ից 10-օրյա հավաք կանցկացնի Ավանի ֆուտբոլի ակադեմիայում, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Նախատեսված է երեք ստուգողական հանդիպում` «Վանի» (հուլիսի 28), ԲԿՄԱ-ի (օգոստոսի 6) և «Ուրարտուի» (օգոստոսի 8) հետ: