Թուրքիայում կոչ են անում «իսլամական խալիֆայություն» ստեղծել
Թուրքիայի փաստաբանների ասոցիացիան քրեական գործ է հարուցել իսլամիստական Gerçek Hayat ամսագրի դեմ՝ «իսլամական խալիֆայություն» ստեղծելու կոչի կապակցությամբ, հայտնում է «Դիքեն» լրատվական կայքը։
Ամսագրի վերջին համարում, որը լույս է տեսել Սուրբ Սոֆիան մզկիթի վերափոխելուց հետո, հոդված էր հրապարակվել մոբիլիզացման անհրաժեշտության մասին հանուն կրոնական պետության՝ իսլամական առաջնորդի գլխավորությամբ: «Եթե ոչ հիմա, ապա ե՞րբ: Եթե ոչ դու, ապա ո՞վ: Միավորվեք հանուն խալիֆաթի»,- կոչ էր արել ամսագիրը:
Դատական հայցը ներկայացվել է ամսագրի գլխավոր խմբագիր Աբդուրահման Դիլիփաքի դեմ, ով ամսագրի շապիկով կիսվել էր սոցիալական ցանցերում: Նա մեղադրվում է օրենքի խախտմամբ հասարակությանը ատելության, թշնամանքի եւ օրենքը խախտելու դրդման մեջ:
Gerçek Hayat ամսագիրը Albayrak մեդիախմբի մաս է, որը պատկանում է ֆինանսների եւ ֆինանսների նախարարի եղբորը եւ Թուրքիայի նախագահի փեսային՝ Բերատ Ալբայրաքին: