Ռայան Ռեյնոլդսը կորած արջուկի համար 5 000 դոլար է առաջարկել
Դերասան Ռայան Ռեյնոլդսը 5000 դոլար է առաջարկել նրան, ով կգտնի Build-A-Bear փափուկ խաղալիքը, որում ներդրված է եղել Վանկուվերից մահացած կնոջ մոր ձայնը, հաղորդում է People-ը:
«Նա ասում էր, որ սիրում է ինձ եւ հպարտանում է ինձանով, եւ որ նա միշտ ինձ հետ է լինելու», - հաղորդագրության բովանդակությամբ կիսվում էր Մարան։
Դերասանը որոշել է օգնել աղջկան եւ Twitter-ում առաջարկել է 5000 դոլար՝ որպես պարգեւ գտածոյի համար։ Ռայանին աջակցել են նաեւ այլ հայտնի կանադացիներ՝ Դեն Լեւին, հաղորդավար Ջորջ Սթրոմբոլուպոլուսը եւ ռեժիսոր Ռոուսոն Թերբերը:
«Վանկուվեր. 5000 դոլար նրան, ով կվերադարձնի Մարա արջին։ Ես կարծում եմ, որ մեզ բոլորիս պետք է, որ այդ արջը տուն վերադառնա», - Twitter-ում գրել է Ռեյնոլդսը։