ՊՍԺ․ Մբապեի ապաքինման համար կպահանջվի 3 շաբաթ
Ֆրանսիայի չեմպիոն եւ գավաթակիր ՊՍԺ-ի ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի ապաքինման համար կպահանջվի երեք շաբաթ, հաղորդում է փարիզյան ակումբի մամուլի ծառայությունը, որը հրապարակել է 21-ամյա խաղացողի ոտնաթաթի բուժզննման արդյունքները։
Մբապեն վնասվածքը ստացել էր «Սենթ Էթիենի» դեմ Ֆրանսիայի գավաթի խաղարկության եզրափակիչ հանդիպման 27-րդ րոպեին եւ փոխարինվել։ ՊՍԺ-ն հաղթել էր 1։0 հաշվով եւ նվաճել գավաթը։
Գերմանացի Թոմաս Տուխելի գլխավորած թիմը օգոստոսի 12-ին կանցկացնի Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի հանդիպումն իտալական «Ատալանտայի» հետ։