«Շիրակի» նորեկները
«Շիրակ» ֆուտբոլային ակումբը կատարել է առաջին ձեռքբերումները ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Թիմի կազմը համալրել են փորձառու դարպասապահ Գևորգ Կասպարովը, Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպան Հովհաննես Նազարյանը։ Գյումրիի թիմ է վերադառձել հարձակվող Վարդան Բակալյանը, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստների հետ կնքվել են մեկ տարվա պայմանագրեր: