Սպիտակ տունը հավաստիացնում է, որ Թրամփի վարակման վտանգ չկա՝ նրա խորհրդականի մոտ կորոնավիրուսի հաստատումից հետո
Սպիտակ տունը հաստատել է, որ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ'Բրայենի հանձնած կորոնավիրուսի ախտորոշման թեստի արդյունքները դրական են, սակայն հավաստիացնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ փոխնախագահ Մայք Փենսի առողջությունը վտանգված չէ։
«Նրա մոտ թույլ ախտանիշներ են, նա ինքնամեկուսացվել է եւ աշխատում է վարչությունից դուրս գտնվող անվտանգ վայրից: Նախագահի կամ փոխնախագահի վարակման վտանգ չկա: Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքը շարունակվում է առանց ընդհատման»,- նշվում է հայտարարության մեջ:
Սպիտակ տունը նշել է, որ ԱՄՆ վարչակազմի աշխատակիցները պարբերաբար կորոնավիրուսի ախտորոշման թեստ են հանձնում, եւ Օ'Բրայենը ամենաբարձր մակարդակի պաշտոնյա է, որի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։