Ստամբուլում ադրբեջանցիները հայ երիտասարդի վրա են հարձակվել (Տեսանյութ)
Ստամբուլի Քումքափը թաղամասի մեծածախ հագուստներ վաճառող խանութների փողոցում ադրբեջանցիները հայ երիտասարդի վրա են հարձակվել։
Ինչպես տեղեկացնում է Ստամբուլի հայկական «Ակոս»–ը. Հարձակման ենթարկված երիտասարդի մայրը պատմել է, որ իրենք տաքսի էին ցանկացել նստել, երբ մի խումբ ադրբեջանցիներ մոտեցել են իրենց եւ Ղարաբաղից հարցեր տվել։
«Չնայած մենք ասացինք, որ այդ հարցերով հետաքրքրված չենք, նրանք հարձակվեցին»,–ասել է մայրը։