ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականը վարակվել է կորոնավիրուսով
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ռոբերտ Օ՛Բրայենը վարակվել է կորոնավիրուսով, հայտնում է Politico պարբերականը՝ վկայակոչելով Դոնալդ Թրամփի աշխատակազմի չներկայացած պաշտոնյային:
Օ՛Բրայենի վարակվելու մասին հայտնում են նաեւ Reuters-ը, Blooomberg-ը եւ CNN-ը՝ վկայակոչելով իրենց աղբյուրներին:
Politico-ն նշում է, որ Օ՛Բրայենը Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյան է, որ վարակվել է COVID-19-ով:
Bloomberg-ի տեղեկություններով՝ Օ՛Բրայենը անցյալ շաբաթից աշխատանքի չի գնում, սակայն շարունակում է տանից հեռախոսով ղեկավարել Ազգային անվտանգության խորհրդի աշխատանքը: Գործակալությունը նշում է նաեւ, որ Օ՛Բրայենի մոտ կորոնավիրուսը հայտնաբերվել է ընտանեկան տոնից հետո: