Լուչեսկուն Կիևի «Դինամոն» գլխավորելուց 4 օր անց որոշել է հեռանալ
Չորս օր առաջ Կիեւի «Դինամոյի» գլխավոր մարզիչ նշանակված 74-ամյա ռումինացի Միրչա Լուչեսկուն որոշել է հեռանալ պաշտոնից, հաղորդում է ռումինական gsp.ro-ն։
12 տարի Դոնեցի «Շախտյորը» (2004-2016) գլխավորած մարզիչի նշանակումը «Դինամոյում» կիեւյան թիմի ֆանատներն ընդունել են թշնամանքով։
Լուչեսկուն դեռ չէր սկսել աշխատանքը, քանի որ «Դինամոն» մինչեւ հուլիսի 30-ը արձակուրդում է։
«Դինամոյի» պաշտոնական հաղորդագրություն կամ մեկնաբանություն դեռ չի եղել։
«Դինամոն» Ուկրաինայի ավարտված առաջնությունում գրավել է երկրորդ տեղը։ Չեմպիոնի կոչումը պաշտպանել է Դոնեցկի «Շախտյորը»։