Չինաստանի ԱԳՆ. Չինաստանն ԱՄՆ-ի գլոբալ լրտեսության մասին «իրական ապացույցներ» ունի
Չինաստանն ԱՄՆ-ի գլոբալ լրտեսության մասին «իրական ապացույցներ» ունի: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Վան Վենբինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ ՉԺՀ-ի վրա ճնշում գործադրելու համար ԱՄՆ իրավապահ մարմինները հղում են անում «չինական ներխուժման» եւ «չինական լրտեսության վրա»: «Նրանք ամենուր թշնամիներ են տեսնում եւ գլոբալ լրտեսությամբ են զբաղվում»,-ասել է նա:
Դիվանագետի խոսքով՝ Վաշինգտոնը պետք է դադարեցնի «լրտեսական թեման»: