Եվրոպական շուկաները փլուզվել են
Կորոնավիրուսի երկրորդ ալիքի մտավախությունների ֆոնին եվրոպական շուկան կրկին փլուզվել է: Անկման առաջատարներն են մնում ավիաընկերությունները եւ ճանապարհորդությունների հատվածի հետ կապված մյուս ֆիրմաները, փոխանցում է Bloomberg-ը: Օրինակ՝ Airbus-ի արժեքը նվազել է 2,1 տոկոսով: Կոնցեռնը վերջերս համաձայնության է հասել Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Գերմանիայի կառավարությունների հետ եւ պատրաստվում է վերանայել A350 եւ A380 օդանավերի արտադրության աջակցության վերաբերյալ պայմանագրերը, փոխանցում է Lenta-ն:
Տարածաշրջանի Stoxx Europe 600 խոշորագույն ձեռնարկությունների հանրագումարային ինդեքսը նվազել է 0,4 տոկոսով, այն դեպքում, երբ իսպանական IBEX-ն ունի խոշոր երկրների համար վատթարագույն ցուցանիշը՝ ավելի քան 1 տոկոս նվազմամբ: Գնանշումների նվազման վրա անդրադարձած եւս մեկ գործոն է ԱՄՆ-ի եւ Չինաստանի միջեւ առեւտրային լարվածությունը:
Ըստ Markit Economics վերլուծական ընկերության հաշվարկների՝ եվրոգոտու 19 երկրների հանրագումարային PMI 19-ը 2020 թվականի հուլիսից ընդհանուր առմամբ աճել է՝ հասնելով մեկ ամիս առաջվա 48,5 կետից 54,8 կետի: Իրադրությունն ամենաբարենպաստն է Գերմանիայում. երկրում հաջողվել է հաղթահարել համավարակը, եւ տնտեսությունը սկսել է աստիճանաբար վերականգնվել: