Խեսեն ցանկանում է կարիերան սկսել նոր էջից
Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Խեսե Ռոդրիգեսը, որի տրանսֆերային իրավունքը պատկանում է Փարիզի ՊՍԺ-ին, ցանկանում է կարիերան սկսել նոր էջից:
Culturepsg-ի հաղորդմամբ՝ 27-ամյա Խեսեն 2019/20 մրցաշրջանը վարձակալությամբ պորտուգալական «Սպորտինգում» անցկացնելուց հետո վերադարձել է ՊՍԺ և ցանկություն հայտնել տեղափոխվել Իսպանիա:
Իսպանացի հարձակվողը կարծում է, որ իր կարիերայի անհաջող ընթացքի համար պատասխանատուն ՊՍԺ-ն է, որը չի օգտագործել իր հնարավորությունները:
Նշվում է, որ Խեսեն իր ծառայություններն է առաջարկել Լա Լիգայի նորեկ «Կադիսին»:
Խեսե Ռոդրիգեսի պայմանագիրը ՊՍԺ-ի հետ նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս: