Լարիսա Գուզեևան կվարի «Դոմ-2»-ն
«Արի ամուսնանանք» շոուի հաղորդավարուհի Լարիսա Գուզեեւան կվարի «Դոմ-2» հեռուստանախագիծը, հաղորդում է kp.ru-ն։
Ավելի վաղ նախագծի կազմակերպիչները հայտարարել էին նոր հաղորդավարի քասթինգ, որը պետք է փոխարինի Սեյշելյան կղզիներում Անտոն Բեկուժեւին, նշված է նյութում:
Հրատարակության տվյալներով՝ Գուզեեւան լավ վարձատրության դիմաց համաձայնել է վարել այն: Ընդ որում, նշվում է, որ Սեյշելյան կղզիներ նա չի մեկնի, այլ կդառնա «Բորոդինան ընդդեմ Բուզովայի» շոուի հաղորդավարը:
Շոուի եթերում Գուզեեւան կհայտնվի սեպտեմբերի 1-ից: