Բոլորը կորոնավիրուսի դեմ սեփական ճակատամարտն են մղում. Զրույց Երևանից Բելիզի հանրապետության առաջին տիկնոջ հետ (Տեսանյութ)
ՀՀ ԱԺ պատգամավոր, Հայաստանի Ամերիկյան Համալսարանի դասախոս Նարեկ Մկրտչյանը զրուցել է Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիսի հետ, ով համարվում է Կենտրոնական Ամերիկայի ազդեցիկ կանանցից մեկը։ Նա երեխաների և կանանց իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հատուկ դեսպանորդն է և ԿԱՐԻԿՈՄ–ի երկրների առաջնորդների կանանց գործողությունների ցանցի ղեկավարը։
Քիմ, շնորհակալություն եմ հայտնում COVID-19 մարտահրավերների և փոփոխվող աշխարհի մասին այս քննարկմանը մասնակցելու համար։ Գտնվելով աշխարհի տարբեր հատվածներում մենք կիսում ենք միևնույն դժվարին իրավիճակը և այս համատեքստում կցանականայի իմանալ թե ի՞նչ մարտահրավերի առաջ է կանգնած Բելիզի հասարակույթունը։
Իմ կարծիքով կարևորագույն խնդիրներից մեկը առնչվում Բելիզի տնտեսության կարևոր ճյուղերից մեկին՝ է զբոսաշրջության ոլորտին, որը հիմա գտնվում է արգելակված վիճակում։ Մենք ստիպված եղանք փակել պետական սահմանները, որը ծանր ազդեցություն գործեց մեր պետության վրա: Համաձայն վերջին տվյալների՝ աշխարհի 3-րդ զբոսաշրջությունից ամենատուժած տենտեսությունը Բելիզի տնտեսությունն է։Իրականում դժվար է բախվել նման պատկերի, բայց այնուամենայնիվ մենք գիտակցում ենք, որ դա ավելի մեծ բարիքի՝ մարդկային կյանքերի համար է։ Այդումանայնիվ, կարծում եմ, կառավարությունը բավականին լավ աշխատանք է տարել այդ ուղղությամբ։ Սա սթրեսի մի տեսակ է, որի բավականաչափ փորձառությունը բացակայում է մեր խոցելի հասարակության մոտ։ Բարեբախտաբար մեր կառավարությունը ի վիճակի եղավ ժողովրդին աջակցել ինչպես ֆինանսապես, այնպես էլ սննդային օգնության տեսքով։ Սահամանափակումների այս ժամանակաշրջանում հաճելի էր բախվել մի իրողության հետ, երբ մարդկին խորանալով մարդասիրական զգացողությունների մեջ՝ փորձում են փոխադարձ աջակցություն ցուցաբերել։
Ես գիտեմ որ վերջին տարիներին տարբեր երկրների և կազմակերպությունների հետ միջազգային համագործակցություններ հաստատելով դուք հսկայական աշխատանք եք կատարել զարգացնելու համար Բելիզի զբոսաշրջային ոլորտը ։Ո՞րն է զբոսաշրջության ձեր ապագա տեսլականը։
Գիտեք սա շատ հետաքրքիր ժամանակաշրջան է զբոսաշրջության ոլորտի համար, հիմա շատերն են այն քննարկում, բայց իմ անձնական կարծիքով Բելիզի նման փոքր տնտեսությունները, պետք է դիվերսիֆիկացվեն, ավելի շատ ներդրումներ պետք է արվեն արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտում։ Այս ժամանակաշրջանում ակհայտ դարձավ թե ինչպես են բարձր տեխնոլոգիաները օգնում մարդկանց միավորվելու համար։Իրականում մենք հասկանում ենք թե ինչ տնտեսական ազդեցություն է թողել զբոսաշրջություն մեր կյանքերի վրա, բայց պետք այլ ուղիներ փնտրենք՝ դիվերսիֆիկանելու համար մեր տնտեությունը։
Զրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: