Թրամփը հայտարարել է Տեխաս նահանգում «Հաննա» մրրիկի պատճառով արտակարգ դրության մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կիրակի հրաման է ստորագրել Տեխաս նահանգում արտակարգ դրություն հայտարարելու մասին՝ կապված «Հաննա» մրրիկի հետ, ինչպես նաեւ կարգադրել է տեղական իշխանություններին դաշնային օգնություն տրամադրել, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Տեխաս նահանգում արտակարգ դրության առկայության մասին եւ կարգադրել է դաշնային օգնություն հատկացնել՝ ի հավելումն տեղական իշխանությունների ջանքերի, որոնք ուղղված են «Հաննա» մրրիկի առաջացրած արտակարգ պայմաններին հակազդելուն»,- նշված է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած փաստաթղթում:
ԱՄՆ փոթորիկներին հետեւող ազգային կենտրոնը հայտնել է ուրբաթ գիշերը արեւադարձահին «Հաննա» փոթորկի կազմավորման մասին: Շաբաթ այն ուժգնացել է մինչեւ մրրիկ: Մթնոլորտային երեւույթը հասել է Տեխասի ափին:
Տեխասի նահանգապետ Գրեգ Էբոթն ավելի վաղ հայտարարել էր նահանգի 254 շրջաններից առավելապես առափնյա 32-ում ԱԴ ռեժիմ մտցնելու մասին: Այս միջոցառումը տեղական իշխանություններին թույլ է տալիս հասանելիություն ստանալ որոշ լրացուցիչ ֆոնդերի եւ ավելի շատ ռեսուրսներ գործարկել տարերային աղետի հետեւանքները վերացնելիս: Սա, մասնավորապես, հնարավորություն է ընձեռում փրկարարակամ կամ վերականգնողական աշխատանքներին ներգրավել ԱՄՆ Ազգային գվարդիային:
Մրրիկների սեզոնը Ատլանտիկայում սովորաբար շարունակվում է կես տարի՝ հունիսի սկզբից մինչեւ նոյեմբերի վերջը: Մթնոլորտային երեւույթը դասակարգվում է որպես արեւադարձային փոթորիկ եւ սեփական անուն ստանաում, եթե նրա սահմաններում քամու արագությունը հասնում է մոտ 17,5 մ/վ-ի: Քամու 33 մ/վ եւ ավելի արագության դեպքում փոթորիկը դառնում է մրրիկ: