Սերխիո Ռամոսը չորրորդ անգամ հայր է դարձել (Լուսանկար)
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի ազգային հավաքականի կենտրոնական պաշտպան Սերխիո Ռամոսը չորրորդ անգամ հայր է դարձել: Այս մասին 34-ամյա պաշտպանը տեղեկացրել է Ֆեյսբուքի իր պաշտոնական էջում:
«Ուրախ եմ ներկայացնել Մաքսիմո Ադրիանոյին: Նա ծնվել է 18:56-ին, քաշը՝ 3.270 կգ: Երեխան և մայրիկն իրենց հրաշալի են զգում»,- գրել է Ռամոսը՝ կից տեղադրելով կնոջ՝ Պիլար Ռուբիոյի և նորածին երեխայի հետ լուսանկար: