«Մի կում ջրի պես կենարար է լավ խոսքը, լավ գործն ու վերաբերմունքը»․ Նազենի Հովհաննիսյան
Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել, որում նա պատկերված է Կասկադում։
Instagram-յան էջում հրապարակված կադրում Նազենին կրում է ճերմակ երկարափեշ զգեստ, նույն երանգի բլուզ։ Հաղորդավարուհին արձակել է երկար վարսերը, իսկ կերպարն ամբողջացնում է արեւային ակնոցը։ Հրապարակմանը կից Նազենի Հովհաննիսյանը գրել է․ «Մի կում ջրի պես կենարար է լավ խոսքը, լավ գործն ու վերաբերմունքը: Թող օրհնյալ կիրակի լինի` «անծարավ», ու լի պարզ, մարդկային երջանկություններով»: