«Ռոմայի» եւ «Լացիոյի» հաղթանակները (վիդեո)
Իտալիայի առաջնության 36-րդ տուրում «Ռոման» տանը մրցեց «Ֆիորենտինայի» հետ։ Պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2։1 հաշվով։
Առաջինը հաջողության հասան դաշտի տերերը։ Առաջին խաղակեսի վերջին րոպեին ֆրանսիացի կիսապաշտպան Ժորդան Վերետուն արդյունավետ իրացրեց 11 մետրանոցը։
54-րդ րոպեին «Ֆիորենտինան» կարողացավ վերականգնել հավասարությունը սերբ պաշտպան Նիկոլա Միլենկովիչի գոլի շնորհիվ։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Ռոմայի» մեկնարկային կազմում էր եւ փոխարինվեց 82-րդ րոպեին։
86-րդ րոպեին «Ռոմայի» հաղթական գոլը դարձյալ 11 մետրանոցից խփեց Վերետուն։
«Ռոման» 64 միավորով 5-րդ տեղում է եւ 4 միավոր առաջ է 6-րդ տեղում գտնվող «Միլանից»։
«Լացիոն» հյուրընկալվեց «Վերոնային» եւ առավելության հասավ 5։1 հաշվով։ Հռոմեական թիմը 75 միավորով հավասարվեց երրորդ տեղում ընթացող «Ատալանտային» եւ չորրորդն է։
Իտալիայի առաջնություն, 36-րդ տուր
«Ռոմա» - «Ֆիորենտինա»՝ 2։1 (տեսանյութ)
Ժորդան Վերետու, 45, 11մ, 86, 11մ - Նիկոլա Միլենկովիչ, 54
«Վերոնա» - «Լացիո»՝ 1։5 (տեսանյութ)
Սոֆիան Ամրաբատ, 39, 11մ – Չիրո Իմոբիլե, 45+6, 11մ, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 56, Խոակին Կոռեա, 62, Չիրո Իմոբիլե, 90+4