Սլացիկ ոտքեր, կարճ կիսաշրջազգեստ․ Աստղիկ Սաֆարյանի ամառային կերպարը
Երգչուհի Աստղիկ Սաֆարյանը նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է ամառային հրապուրիչ կերպարում։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարներում երգչուհին կրում է կարճ, ջինսե պատառոտված կիսաշրջազգեստ, ոճային երկնագույն բլուզ, կիսաերկարաճիտներ։ Կերպարը երգչուհին համադրել է սեւ գոտու եւ փոքրիկ պայուսակի հետ։ Նա արձակել է վարսերն ու նվազագույն շպար ընտրել։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին պուտավոր, ուսերի հատվածում բաց զգեստ էր կրում։ Աստղիկ Սաֆարյանն արձակել էր ուղիղ հարդարված մազերը, կերպարն ամբողջացրել նվազագույն շպարով. երգչուհին նախապատվություն էր տվել կարմիր շրթներկին։