Մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմի վերջին աստղ Օլիվիա դե Հեվիլենդը
Փարիզում 104 տարեկան հասակում մահացել է «Քամուց քշվածները» ֆիլմի վերջին աստղ Օլիվիա դե Հեվիլենդը, հաղորդում է TMZ-ը: Դերասանուհին ֆիլմում կատարել է Մելանի Ուիլքսի դերը եւ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դերի» համար:
Օլիվիա դե Հեվիլենդի դերասանական կարիերան մեկնարկել է 1930-ականների սկզբին։ Նրա համար դեբյուտային է դարձել Հերմիայի դերը «Ամառային գիշերվա երազը» բեմադրությունում, որը ցուցադրվել է Լոս Անջելեսի Հոլիվուդ-բոուլի հայտնի թատրոնում:
Նրա մյուս՝ վաղ ֆիլմերի թվում են այնպիսի արկածային ժապավեններ, ինչպիսիք են «Կապիտան Բլադի ոդիսականը», «Թեթեւ հեծելազորի հարձակումը», «Ռոբին Հուդի արկածները»:
1940-ական թվականների վերջին դերասանուհին երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի՝ լավագույն կանացի դերի համար եւ երկու անգամ դարձել դրա դափնեկիրը: 1947 թվականին մրցանակը նրան դեր բերեց «Յուրաքանչյուրին իրենը», իսկ 1950 թվականին՝ «ժառանգորդուհուն» ֆիլմերում։
Մեծ կինոյում նրա կարիերան շարունակվել է մինչեւ 1970-ականների վերջը, եւ այդ ընթացքում նա հայտնվել է բազմաթիվ հայտնի ֆիլմերում, որոնց թվում են «Իմ զարմուհի Ռեյչելը», «Այս լեդին», «Հպարտ խռովարարը», «Լույս հրապարակում», «Հանգիստ, հանգիստ, քաղցր Շառլոտա», «77 օդանավակայան» եւ «Հինգերորդ հրացանակիրը։