«Պալատում Մեգանին ոչ ոք չէր սիրում». ինչու է արքայազն Հարիի կինը նախանձել Քեյթ Միդլթոնին. Թագավորական ընտանիքի գաղտնիքներից
Մեգան Մարքլը եւ արքայազն Հարին չկարողացան հաշտվել այն բանի հետ, որ արքայադուստր Դիանայի ավագ որդին եւ նրա կինն ավելի շատ ուշադրություն են արժանանում, կարծում են թագավորական փորձագետներ Օմիդ Սքոբին եւ Քերոլին Դուրանդը:
Հենց նրանք են գրել Սասեքսի դուքսերի ինքնակենսագրությունը, որտեղ պատմվելու է թագավորական ընտանիքում ամուսինների կյանքի մասին ողջ ճշմարտությունը։ Գիրքը կթողարկվի հաջորդ ամիս։
Հեղինակները պնդում են, որ Մեգանն ու Հարին իրենց կտրված են զգացել թագավորական ընտանիքից։ Մեծ Բրիտանիայում վստահ են, որ գրքի հրապարակումը կայրի «ապստամբ» ամուսինների եւ թագավորական ընտանիքի միջեւ վերջին կամուրջները: Դուքսերը հիասթափվել են, որ նրանք կարծես «մեքենայի հետեւի նստատեղեր» են զբաղեցնում արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի նկատմամբ, որոնց միշտ հնարավորություն է տրվել մասնակցել ավելի վառ միջոցառումների: Բացի այդ, նրանք կարող էին նաեւ սեփական նախագծերը վարել թագուհու աջակցությամբ։
«Պալատում Մեգանին ոչ ոք չէր սիրում, եւ նրանց ոչինչ չէր կանգնեցնի, որպեսզի նրա կյանքն ավելի ծանր դարձնեին», - կենսագրությունից մի հատված է մեջբերում Daily Mail-ը: Արքայազն Հարին իրեն «թագի ժողովրդականության համար օգտագործված» էր զգում։
Ավելին, Օմիդ Սքոբիի պնդմամբ, Քեյթ Միդլթոնն ամեն կերպ անտեսում էր Մեգան Մարքլին եւ հաճախ նրա նկատմամբ ցուցադրում էր իր բացասական վերաբերմունքը: Պալատականները նույնիսկ չէին խորշում ռասիզմ արտահայտել Լեդի Դիի կրտսեր որդու կնոջ նկատմամբ։