«Հիասքանչ»․ Սիրուն Մինասի արխիվային լուսանկարը
Բժշկուհի, Women’s Club-ի մասնակից, Սիրուն Մինասը, որը մայրացել է օրեր առաջ, արխիվային լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով հմայիչ կերպարում։
Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում Սիրունը կրում է սեւ բլուզ, որի վրա գրված է «հայի աչեր», լայն փողքերով տաբատ, որոնք էլ հաջողությամբ համադրել է ցածրակրունկների հետ։ Սիրունը հավաքել է վարսերը, մեղմ շպար ընտրել։ Իսկ կերպարն ամբողջացրել են մեծ ականջօղերը։ Հրապարակմանը կից նա անգլերեն լեզվով կատարել է հետեւյալ գրառումը․ «Հաջողության վերելակը չի աշխատում։ Դուք պետք է բարձրանաք աստիճաններով... Ամեն անգամ մեկ քայլով»։ Սիրունի հետեւորդները բազում հաճոյախոսություններ են ուղղել նրան՝ գրելով․ «Գեղեցկուհի», «Հիասքանչ»։
Լուսանկարը՝ այստեղ: