ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման մեջ մասնակցող ընկերությունների վրա
ԱՄՆ-ն ուժեղացնում է ճնշումը եվրոպական եւ գերմանական ընկերությունների վրա, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման մեջ, գրում է Welt am Sonntag պարբերականը, որի տեղեկություններով՝ վերջին օրերին Միացյալ Նահանգներն անցկացրել է տեսաբանակցություններ «նախագծում հետագա մասնակցության հետեւանքներն ընգծելու համար։
Խորհրդակցություններին մասնակցել է ԱՄՆ կառավարության 12 ներկայացուցիչ, որոնք «բարեկամական տոնով» նշել են, որ մտադիր են հակազդել կառուցման ավարտին, քանի որ «կա շատ լուրջ սպառնալիք», հաղորդում է DW-ը։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախազգուշացրել էր, որ նախագծի կառուցման մասնակիցները կհայտնվեն 2017 թվականի «Պատժամիջոցների միջոցով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքի ազդեցության տակ։ Ռուսաստանն անվանել էր ԱՄՆ-ի դիրքորոշումը՝ որպես քաղաքական ճնշում եւ անբարեխիղճ մրցակցություն։
«Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման աշխատանքները դադարեցվել են եվրոպական ընկերությունների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների պատճառով, որոնք ուժի մեջ են մտել 2019 թվականի դեկտեմբերին։ Պատժամիջոցներով արգելվել է Միացյալ Նահանգներում մուտքն այդ ընկերությունների ներկայացուցիչների համար, ինչպես նաեւ սառեցվել են երկրի տարածքում բոլոր ակտիվները։
ԱՄՆ-ը դեմ է գազատարի կառուցմանը։ Նրանց կարծիքով՝ այն կամրապնդի Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումից։