«Բարսելոնայի» նախագահ․ Բանակցում էինք Մարտինեսի տրանսֆերի հարցով, բայց ամեն ինչ մտել է փակուղի
Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն պատմել է Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի բանակցությունների մասին։
«Մենք բանակցում էինք «Ինտերի» հետ Լաուտարո Մարտինեսի տեղափոխության հարցով, բայց հիմա ամեն ինչ մտել է փակուղի։
Այժմ մեր ուշադրության կենտրոնում Չեմպիոնների լիգան է, որի վերսկսմանը քիչ է մնացել։
Ինչ վերաբերում է Լիոնել Մեսիին, ապա նա բազմիցս ասել է, որ ցանկանում է կարիերան ավարտել «Բարսելոնայում»։ Ես չեմ կասկածում, որ նա կերկարաձգի պայմանագիրը։ Ես Մեսիի հետ եւ թիմի մյուս առաջատարների հետ ունեմ շատ լավ հարաբերություններ»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն։
Իսպանական մամուլը գրել էր, որ «Բարսելոնան» համաձայնության է հասել Լաուտարո Մարտինեսի հետ հինգ տարվա պայմանագրի եւ տարեկան 12 միլիոն եվրո աշխատավարձի վերաբերյալ։