Ամերիկացին շահել է մի քանի միլիոն դոլար և կիսվել ընկերոջ հետ
Ինչ-որ մեկի համար ընկերոջը տրված խոստումը կարող է թվալ բազմամիլիոնանոց շահումից ավելի արժեքավոր։ Այդպես էր Վիսկոնսինի բնակիչ Թոմ Քուքի համար, որը պայմանավորվել էր իր ընկեր Ջո Ֆինի հետ, որ եթե նրանցից որեւէ մեկը շահի վիճակախաղում, ապա կկիսվի ընկերոջ հետ։ Պայմանավորվածությունն ամրապնդվել էր միայն ձեռքսեղմումով, հաղորդում է «Գոլոս Ամերիկի»-ն։
28 տարի անց Քուքը շահել է 22 միլիոն դոլար Powerball վիճակախաղում եւ անմիջապես զանգահարել իր վաղեմի ընկերոջը, որը սկզբում չէր կարող հավատալ շահումի իր բաժնին։
Շահումի ստացման վերջնական գումարը շատ ավելի պակաս էր։ Հարկազատումից հետո յուրաքանչյուրը ստացել էր 5,7 մլն դոլար։ Հաջողակ տղամարդիկ դեռեւս չգիտեմ ինչպես ծախսել գումարը, սակայն հայտնել են, որ չեն կարող մտաբերել թոշակի անցնելու ավելի լավ առիթ։
Powerball վիճակախաղի ջեքփոթը հաղթելու բախտ է վիճակվում 292 միլիոնից մեկին։