«Լեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»․ Բուքմեյքերների կանխատեսումը
Անգլիայի առաջնության վերջին տուրի ամենահետաքրքիր դիմակայություններից մեկը սպասվում է «Լեսթեր Սիթիի» եւ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում։ Թիմերը պայքարում են լավագույն քառյակում տեղի եւ Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգրի համար։
Բուքմեյքերները կանխատեսում են հյուրերի հաղթանակը։ «Մանչեսթեր Յունայթեդի» հաղթանակի գործակիցը 2․20 է։ «Լեսթեր Սիթիի» հաղթանակի հավանականությունը գնահատվում է 3․20, ոչ ոքին՝ 3․40 գործակցով։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 19։00-ին։
«Մանչեսթեր Յունայթեդը» 63 միավորով երրորդ տեղում է, «Չելսին» նույնքան միավորով չորրորդն է, «Լեսթեր Սիթին» ունի 62 միավոր եւ 5-րդն է։
Պրեմյեր լիգայի առաջին շրջանում «Մանչեսթեր Յունայթեդը» «Լեսթեր Սիթիին» հաղթել է 1։0 հաշվով։