Ավելի քան 100 հայ կվերադառնա ՌԴ Հայաստանից Երևան-Դոնի Ռոստով հատուկ չվերթով
Ավելի քան 100 հայ կվերադառնա ՌԴ Հայաստանից Երեւան-Դոնի Ռոստով հատուկ չվերթով, տեղեկացնում է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատունը։
«Երեւան-Դոնի Ռոստով-Երեւան չվերթով Հայաստանից հայրենիք կվերադառնան նաեւ ՌԴ քաղաքացիները։ Ձեռք են բերվել անհրաժեշտ համաձայնությունները ռուսական տարածաշրջանային իշխանությունների, նախարարությունների եւ վարչությունների, ինչպես նաեւ Ռուսաստանի կառավարությանն առնթեր օպերատիվ շտաբի հետ։ Արդյունքում մենք ուրախությամբ հայտնում ենք, որ հուլիսի 26-ին նշված ավիաչվերթով տուն կվերադառնա Ռուսաստանի եւս 106 քաղաքացի»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ՝ հրապարակված ֆեյսբուքյան էջում։
Դեսպանատանը հայտնել են, որ համալիր աշխատանքի արդյունքում Հայաստանից ընդհանուր առմամբ դուրս է բերվել 2822 մարդ, եւ ռուսաստանցիներին տուն վերադարձնելու ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։