«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» խաղի անցկացումն Անգլիայում վտանգված է
Իսպանիայում կորոնավիրուսի նոր բռնկումների պատճառով Մեծ Բրիտանիայի կառավարությունն այդ երկրից ժամանողների համար սահմանել է 14 օր պարտադիր կարանտին։ Այդ պատճառով Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի «Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» պատասխան հանդիպման անցկացումն Անգլիայում վտանգված է, հաղորդում է Marca-ն։
Հանդիպումը Մանչեսթերում նախատեսված է օգոստոսի 7-ին։ Եթե «Ռեալի» ֆուտբոլիստներին առանց կարանտինի Անգլիա ժամանելու հնարավորություն չտրվի, ՈւԵՖԱ-ն հանդիպումը կտեղափոխի Պորտուգալիա, որտեղ պետք է տեղի ունենան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչը, կիսաեզրափակիչն ու եզրափակիչը։
Փետրվարի 26-ին Մադրիդում տեղի ունեցած առաջին խաղում 2։1 հաշվով հաղթել է «Մանչեսթեր Սիթին»։