Թուրքիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը աճել է 921-ով
Թուրքիայում կորոնավիրուսով հայտնաբերված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 921-ով, մահացել է 16 հիվանդ՝ ասել է առողջապահության նախարար Ֆահրետտին Կոջան:
«Այսօր հայտնաբերվել է COVID-19-ի 921 նոր դեպք, ընդհանուր վարակված` 225173: 16 հիվանդ է մահացել, ընդհանուր մահեր` 5596: Այսօր բուժվել է 1103 հիվանդ, ընդհանուր առմամբ` 208.477 », – գրել է նա Twitter- ում: